Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին և լրացնել այն՝ օգտագործելով ավելի շատ ջուր, քան՝ սովորաբար:

Օրգանիզմի համար 1 կգ քաշին ջրի նվազագույն պահանջն օրական 30 մլ է, ընդ որում, հաշվարկը պետք է իրականացնել՝ ելնելով նորմալ քաշից, առանց ավելցուկային կիլոգրամների:

Եթե շատ հեղուկ եք օգտագործում, սակայն ի հայտ են եկել այտուցներ, ուրեմն երիկամներն ընդունակ չեն ջրի այդպիսի ծավալը հեռացնել:

Ինչպե՞ս հասկանալ՝ բավարա՞ր է խմած ջուրն օրգանիզմին։

Դա պարզել կարելի է մի քանի վայրկյանում․ բավական է մաշկի ձգվածության կամ թեստն անել.

  • ձեռքը պահել առաջ,
  • երկու մատով բռնել դաստակի մաշկը,
  • մի փոքր այն ձգել և բաց թողնել։

Եթե օրգանիզմում հեղուկի քանակը բավարար է, ապա մաշկն անմիջապես հարթվում է, եթե հեղուկը քիչ է, ապա մաշկն այդ տեղում մնում է կնճռոտ և որոշ ժամանակ անց միայն ուղղվում է:

Բանն այն է, որ մաշկի առաձգականությունը կախված է օրգանիզմում առկա հեղուկի քանակից: Եթե այն քիչ է՝ մաշկը դառնում է չոր և թոշնած: Բացի այդ, ջրազրկումը կարող է արտահայտվել նաև հետևյալ նշաններով.
   

  • գլխապտույտ,
  • հոգնածություն,
  • բերանի լորձաթաղանթի, շրթունքների և աչքերի մեջ՝ չորություն,
  • մեզի մուգ դեղին գույն,
  • միզարձակումն օրվա ընթացքում 4 անգամից պակաս է։

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ